«Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտներ են «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբի ղեկավարությունը ակտիվորեն նոր ակումբ է փնտրում սերբ խաղացողի համար՝ նրա բարձր աշխատավարձի պատճառով։
Վլահովիչի պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։