«Ռեալ Մադրիդի» մի շարք ֆուտբոլիստներ կասկածներ ունեն Խաբի Ալոնսոյի նշանակման վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» մի քանի ֆուտբոլիստներ մտահոգված են Խաբի Ալոնսոյի՝ ակումբի մարզիչ նշանակմամբ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի ֆուտբոլիստները վստահ չեն, որ թիմը կկարողանա խաղալ 3-4-3 դասավորությամբ կամ 3-4-2-1 դասավորությամբ, ինչը և իսպանացի մասնագետն է ցանկանում։

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» սովոր է խաղադաշտում խաղալ չորս պաշտպանով։

Բացի այդ, մի շարք ֆուտբոլիստների դուր չի եկել այն փաստը, որ Ալոնսոյի ակումբ գալու հետ մեկտեղ 39-ամյա Լուկա Մոդրիչը լքել է թիմը, իսկ շուտով սպասվում է, որ 33-ամյա Լուկաս Վասկեսը կհեռանա «սերուցքայինների» ճամբարից։ Թիմը շփոթված է, որ 43-ամյա մարզիչը պատրաստ էր բաժանվել թիմի վետերաններից։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստները հասկանում են, որ Ալոնսոն «Ռեալ Մադրիդում» միակ մարդը չէ, ով որոշումներ է կայացնում թիմի վերաբերյալ։