Պրեմիեր Լիգայի չեմպիոն վաստակել է 181 միլիոն ֆունտ, իսկ 20-րդ տեղը զբաղեցրած թիմը՝ 110 միլիոն ֆունտ

Անգլիայի չեմպիոն դարձած «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում մրցանակային ֆոնդից վաստակել է 181.5 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրորդ տեղը զբաղեցնող «Արսենալը» վաստակել է 177.8 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Երրորդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 171.5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ «Չելսին» և «Նյուքասլը», որոնք նույնպես որակավորվել էին Չեմպիոնների Լիգայի համար, մրցանակային ֆոնդերից ստացել են համապատասխանաբար 169.5 միլիոն և 165.8 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Նշենք, որ վերջին՝ 20-րդ տեղում գտնվող «Սաութհեմփթոնը» վաստակել է 110.9 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Անգլիական Պրեմիեր Լիգան լքած «Իփսվիչը» վաստակել է 112.9 միլիոն ֆունտ, իսկ «Լեսթերը»՝ 119.2 միլիոն ֆունտ։