Ինչպես հայտնում է Goal Poland-ը, «Բարսելոնայի» 35-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին որոշել է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2026 թվականը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Լեհ ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է առաջիկա ամռանը։
Ավելի վաղ Վոյցեխ Շչեսնին հայտարարել էր, որ իր ապագան կատալոնական ակումբում կախված կլինի իր որոշումից, ինչպես նաև իր ընտանիքի ընտրությունից։
35-ամյա դարպասապահը միացել է «Բարսելոնային» 2024 թվականի հոկտեմբերին։ Այս ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերի 30 հանդիպման, որոնցից 14-ում դարպասը անառիկ է պահել։