«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին գովաբանել է կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի խաղը այս մրցաշրջանում։ 23-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի բոլոր 38 խաղերում, ինչը Ֆրենկ Լեմպարդից ի վեր որևէ կիսապաշտպանի չի հաջողվել։
«Կայսեդոն այս մրցաշրջանում հիանալի է խաղացել։ Ես նրան համարում եմ կարևոր խաղացող։ Նրա նվիրվածությունն ու պաշտպանական խաղը բարձրակարգ են», – talkSPORT-ին ասել է նախկին կենտրոնական պաշտպան Թերին։
Մոյսես Կայսեդոն 2024/25 մրցաշրջանում խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Լոնդոնյան ակումբը էկվադորցուն ձեռք է բերել «Բրայթոնից» 2023 թվականի օգոստոսին՝ 116 միլիոն եվրոյով։