«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Լամին Յամալի հետ

«Բարսելոնան» հայտարարել է Լամին Յամալի հետ պայմանագիրը մինչև 2031 թվականը երկարաձգելու մասին։

«Ապագան հիմա է»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում 55 խաղի, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։