«РБ Спорт»-ի հաղորդմամբ՝ Նաիր Թիկնիզյանի՝ «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» հնարավոր տեղափոխությունը դեռևս վերջնականապես համաձայնեցված չէ։ Տրանսֆերային պայքարին միացել են նաև երկու հունական ակումբներ, ինչպես նաև իսպանական «Սևիլիան», որը նախկինում նույնպես հետաքրքրություն էր ցուցաբերել հայ կիսապաշտպանի նկատմամբ։
Անցած մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 2 գոլով և 4 գոլային փոխանցմամբ։ Նրա պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը, իսկ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։