Էնցո Մարեսկան խոսել է Ջեյդոն Սանչոյի ապագայի մասին

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի ապագան դեռ անորոշ է։ «Ազնվականները» 25-ամյա ֆուտբոլիստին վարձակալության պայմանագրով ձեռք բերեցին «Մանչեսթեր Յունայթեդից»՝ գնելու պարտավորությամբ, բայց իրավունք ունեն հրաժարվել ամբողջական տրանսֆերից. դրա համար նրանք պետք է տուգանք վճարեն «Կարմիր սատանաներին»։

«Մենք սա կքննարկենք առաջիկա 24-48 ժամվա ընթացքում, բայց Ջեյդոնգի, ինչպես ցանկացած այլ խաղացողի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել», – Մարեսկայի պատասխանը անգլիացու «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր վերադարձի մասին հարցին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ջեյդոն Սանչոն «Չելսիի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է չորս գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։