«Ալ-Հիլալը» վերջնական առաջարկ է արել Բրունո Ֆերնանդեշին։
Սաուդյան ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին առաջարկում է շաբաթական 700,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ։ Հաշվի առնելով տարբեր բոնուսները՝ պորտուգալացին կկարողանա տարեկան վաստակել մինչև 65 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ նրա թռիչքների և կացության ծախսերը նույնպես կվճարվեն։
«Ալ-Հիլալը» խաղացողին մինչև հինգշաբթի վերջնաժամկետ է սահմանել հնարավոր տեղափոխության վերաբերյալ որոշում կայացնելու համար։