Հարձակվող Էնդրիկը մրցաշրջանի ընթացքում քիչ խաղաժամանակ է ունեցել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Մամուլում պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն այն մասին, որ երիտասարդ բրազիլացին կարող է վարձակալությամբ տեղափոխվել այլ թիմ։
Լրագրող Էդուարդո Ինդան El Chiringuito հաղորդման ժամանակ հայտնել է, որ իտալական «Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել 18-ամյա Էնդրիկին։ Նշվում է, որ Խաբի Ալոնսոն պատրաստ կլինի ամռանը բաց թողնել Էնդրիկին միայն այն դեպքում, եթե «Ռեալ Մադրիդը» նոր հարձակվող ձեռք բերի՝ Կիլիան Մբապպեին փոխարինելու համար։
Ավելացնենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Էնդրիկին գնահատում են 40 միլիոն եվրո։