Իսկոն «Չելսիի» դեմ եզրափակչից առաջ խոսել է «Բետիսի»՝ իրենց առաջին Եվրոպական գավաթը նվաճելու երազանքի մասին։
Մայիսի 28-ին իսպանական ակումբը Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչում կխաղա «Չելսիի» հետ։
– Ի՞նչ ունի «Չելսին», որ չունի «Բետիսը»։
«Լավ հարց է… Նախևառաջ՝ փողը։ Բայց Բետիսն ավելի շատ ցանկություն ունի։ Այս խաղի, այս եզրափակիչ խաղի երազանքն էմեր եվրոպական պատմության մեջ նոր էջ գրելը։ Բայց գլխավորը կենտրոնացած մնալն է։ Սա շատ դժվար մենամարտ է լինելու։ «Բետիսի» համար սա կարող է լինել առաջին եվրոպական գավաթը, և ինձ համար հատկապես կարևոր կլինի այն բարձրացնել որպես թիմի ավագ,- ասել է «Բետիսի» կիսապաշտպանը։