«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թկնիզյանը մոտ է կարիերան սերբական «Ցրվենա Զվեզդայում» շարունակելուն։ «Mash на спорте» Telegram ալիքի հաղորդմամբ՝ երկու ակումբներն արդեն բանակցությունների ավարտական փուլում են։
Թիկնիզյանի նկատմամբ ռուսական ակումբներից հետաքրքրություն չի գրանցվել, և ամենայն հավանականությամբ նա կփոխի առաջնությունը՝ տեղափոխվելով Սերբիա։
26-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվին» միացել է 2021 թվականին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 122 հանդիպման, խփել 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։