«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Լիոնի» հարձակվողի ծառայություններով

«Լիոնի» հարձակվող Ռայան Չերկին դիտարկվում է որպես «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր ձեռքբերում այս ամռանը։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Մի քանի օր առաջ խաղացողն ասաց, որ անպայման կփոխի թիմը։ Ֆուտբոլիստի ծառայություններով արդեն հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և մի շարք այլ թիմեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացու պայմանագրում կա հրաժարագնի մասին կետ, որի չափը կազմում է մոտավորապես 30 միլիոն եվրո։ Հենց նոր ավարտված մրցաշրջանում Ռայան Չերկին խաղադաշտ է դուրս եկել բոլոր հնարավոր մրցաշարերում 44 խաղում, խփել է 12 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։