Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու Նեյմարին չի հրավիրել Բրազիլիայի հավաքականի

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու չի հրավիրել Նեյմարին ազգային հավաքական՝ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Էկվադորի և Պարագվայի դեմ առաջիկա խաղերի համար։

Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին և 11-ին։

«Մենք ունենք ժամանակացույց, և թիմը պատրաստ կլինի։ Մենք պետք է հաղթենք, քանի որ սրանք երկու կարևոր խաղեր են՝ Աշխարհի առաջնության ուղեգիրն ապահովելու համար։

Նեյմարը նոր է վերականգնվել վնասվածքից։ Կան նաև շատ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջոելինտոնը, Միլիտաոն, Էդերսոնը, Ռոդրիգոն, Գաբրիելը․․․ և ուրիշներ, ովքեր չկարողացան գալ վնասվածքների պատճառով։

Մենք հույս ունենք, որ Նեյմարը կցուցադրի իր լավագույն մարզավիճակը։ Նա Բրազիլիա էր եկել Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Ես խոսեցի նրա հետ՝ սա բացատրելու համար, և նա լիովին համաձայն է», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։