Կատալոնական «Բարսելոնան» մոտ է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուն, հաղորդում է Cadena Ser-ը:
Աղբյուրի տվյալներով՝ ակումբն արդեն սկզբունքային համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ և շուտով կվճարի 25 կամ 30 միլիոն եվրոյի հրաժարագնի չափը։
Գարսիան, հավանաբար, վարձավճարով կտեղափոխվի Լա Լիգայի ակումբներից մեկը՝ խաղային պրակտիկա անցկացնելու համար։ Նրանով հետաքրքրված են «Բետիսը» և «Վալենսիան»։ Սակայն վերջնական որոշումը դեռ չի կայացվել։
24-ամյա Գարսիան այս մրցաշրջանում 38 խաղում բաց է թողել 51 գոլ և ութ խաղում անառիկ է պահել դարպասը։