Մարիո Բալոտելլի․ «Երազում եմ Ամերիկա տեղափոխվելու մասին»

«Ջենոայի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոսել է իր ապագայի մասին։

««Ջենոան» սխալ ակումբի ընտրություն է։ Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին իրենց աջակցության համար։ Ես կցանկանայի խաղալ ևս երկու կամ երեք տարի, նախքան կարիերաս ավարտելը։ Երազում եմ Ամերիկա տեղափոխվելու մասին», – Բալոտելիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։

Իտալացու պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։

Բալոտելլին միացավ «Ջենոային» հոկտեմբերի վերջին։ Այս ընթացքում 34-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է վեց խաղ, որոնցում գոլ չի խփել։