«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ չի պատրաստվում դիտել առաջիկա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։
«Վերջերս խաղացել եմ ՊՍԺ-ի դեմ, և նրանք մեծ տպավորություն են թողել ինձ վրա։ «Ինտերն» էլ ուժեղ թիմ է, բայց ես չեմ պատրաստվում դիտել այդ հանդիպումը։ Ուզում եմ պարզապես հանգստանալ ու վայելել այդ օրն առանց ֆուտբոլի», – նշել է վան Դեյկը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 31-ին։