Իտալական «Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է Իգլի Տարեի՝ «Միլանի» նոր մարզական տնօրենի պաշտոնում հնարավոր նշանակման մասին։
«Դա լավ ընտրություն է, «Միլանը» ավելի շատ իտալական մթնոլորտ կունենա՝ թե՛ խաղադաշտում, թե՛ աշխատանքում։ Իգլին, չնայած Ալբանիայի բնիկ է, դեռևս մեր մարդն է։ Բայց նա գալիս է դժվար պահի, և նրա համար շատ բարդ է լինելու», – Կապելոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
«Միլանը» Իտալիայի Սերիա A-ի առաջնությունն ավարտեց ընդամենը ութերորդ տեղում։