21-րդ դարի հակառեկորդ․ Լա Լիգայի ակումբն ամենավատ ցուցանիշներն է գրանցել

Իսպանիայի առաջնության ևս մեկ մրցաշրջան ավարտվեց, և «Վալյադոլիդը» վերջին տուրում ջախջախիչ պարտություն կրեց՝ այս անգամ «Լեգանեսից»` բաց թողնելով երեք գոլ։

Ընդհանուր առմամբ, «Վալյադոլիդը» մրցաշրջանի ընթացքում հավաքել է ընդամենը 16 միավոր։ Սա Իսպանիայի առաջնության ամենավատ արդյունքն է ամբողջ 21-րդ դարում։

«Վալյադոլիդը» նաև բաց թողեց 90 գոլ, ինչը Իսպանիայի առաջնության պատմության մեջ հինգերորդ վատագույն արդյունքն է՝ դրա ստեղծումից ի վեր։