«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է իր հնարավոր հեռացումը միլանյան ակումբից այն բանից հետո, երբ թիմը չկարողացավ նվաճել ոչ Ա Սերիայի չեմպիոնությունը, ոչ էլ Իտալիայի գավաթը։ Վերջին շրջանում շրջանառվող լուրերը նրան կապում էին Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ, որը իտալացուն առաջարկել է գրեթե 30 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ։
Ինձագին, սակայն, նշեց, որ այժմ չի ցանկանում ուշադրությունը շեղել շաբաթ օրը կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչից:
«Հիմա խելագարություն կլիներ առաջարկների մասին մտածելը։ Չեմ ցանկանում բանակցել որևէ մեկի հետ մինչև եզրափակիչը։ Դրանից հետո կհանդիպեմ ակումբի ղեկավարության հետ, և եթե պայմանները փոխադարձաբար ընդունելի լինեն, կշարունակենք միասին աշխատել», – ընդգծել է Ինձագին։