Խաբի Ալոնսոն անդրադարձել է Ռոդրիգոյի ապագային

«Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անդրադարձել է թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ապագային։ Բազմիցս հաղորդվել է, որ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական առաջատար ակումբներ։

«Ռոդրիգոն «Ռեալ Մադրիդի» խաղացող է։ Նա ֆանտաստիկ խաղացող է, և մենք կրկին կարիք կունենանք նրան վստահելու», – լրագրողներին ասել է Ալոնսոն։

Այս մրցաշրջանում 24-ամյա Ռոդրիգոն խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում, խփել 13 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Ռոդրիգոյի աշխատանքային պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։

Transfermarkt-ի մասնագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո։