Այսօր՝ «Ռեալ Մադրիդի» պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ ներկայացրեց Խաբի Ալոնսոյին որպես թիմի նոր գլխավոր մարզիչ։
«Մադրիդիզմը ձևավորվում է ամեն օր։ «Ռեալ Մադրիդը» ապրում է միլիոնավոր մարդկանց սրտերում, քանի որ այս զինանշանը մարմնավորում է այն արժեքները, որոնց մենք ձգտում ենք ամեն օր։ Հենց այս սկզբունքներն են օգնել մեզ հասնել ռեկորդային հաջողությունների և անցնել ակումբի պատմության ամենահաջողակ շրջաններից մեկը։
Մեր ակումբի ուժը մեր անընդհատ աշխատանքի և մեր երկրպագուների երազանքները իրականացնելու ցանկության մեջ է։ Այսօր հատուկ օր է, քանի որ մենք ունենք մարզիչ, որը ոչ միայն աշխարհի լավագույն մասնագետներից մեկն է, այլև կատարյալ հասկանում է, թե ինչ է նշանակում կրել «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը։ Մենք ուրախ ենք մեր ակումբում ողջունել մերոնցից մեկին», – ասել է «Ռեալ Մադրիդի» նախագահը։