«Բավարիայի» դարպասապահը՝ անգլիական ակումբի տեսադաշտում

Չեմպիոնշիփի հաղթող «Լիդս Յունայթեդը» փորձում է ուժեղացնել իր կազմը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում մեկնարկից առաջ։ Պայմանագրի թեկնածուներից մեկը «Բավարիայի» դարպասապահ Դանիել Պերեցն է։ Այս մասին հաղորդում է Bild-ը։

Այս խաղացողին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև ՊՍՎ-ն և մի քանի այլ թիմեր։ Քանի որ Պերեցը դեռ հույս ունի խաղալ մյունխենյան ակումբի մեկնարկային կազմում, քննարկվում է նրան վարձակալությամբ տրամադրելու տարբերակը։

Այս մրցաշրջանում 24-ամյա իսրայելցին բոլոր հնարավոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 6 խաղ, բաց է թողել 7 գոլ: