«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ նմանատիպ պաշտոնում նշանակվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է լրագրող Պատրիկ Բերգերը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը իտալացուն դիտարկում է որպես Ժորժե Ժեզուսին փոխարինելու գլխավոր թեկնածու և մտադիր է նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Նշվում է, որ կողմերի միջև դեռևս որևէ համաձայնություն չկա։ Ինձագին վերջին օրերին դադարեցրել էր բանակցությունները՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակչին ամբողջությամբ կենտրոնանալու համար։ Հետագա բանակցությունները նախատեսվում է անցկացնել եզրափակիչ խաղից հետո։
2024/2025 թվականների ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղը ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև կկայանա մայիսի 31-ին։