Պեդրին նշել է 2024/25 մրցաշրջանի «Բարսելոնայի» լավագույն հանդիպումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին նշել է 2024/25 մրցաշրջանի լավագույն հանդիպումը։

«Շատ են եղել նման դեպքեր, բայց ես հավանաբար կասեի՝ «Ռեալ Մադրիդի» նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Կարծում եմ՝ մենք այն ժամանակ հիանալի խաղացինք, և այդ հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար», – Պեդրիի խոսքերն է մեջբերում «Barca Universal»-ը։

Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի դեբյուտային մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց բոլոր չորս «Էլ Կլասիկոներում»։ «Բլաուգրանան» Լա Լիգայում զբաղեցրեց առաջին տեղը, ինչպես նաև նվաճեց Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։