«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ազատ գործակալի կարգավիճակով կլքի թիմը։
«Յուրահատուկ ժամանակ էր, կային և՛ անհաջողություններ, և՛ հաղթանակներ։ Այսպիսի ակումբում խաղալիս անընդհատ ճնշում ես զգում, և դա ինձ դուր է գալիս։ Հիմա մի փոքր կհանգստանամ», – 33-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Ֆուտբոլիստը մանկունիանցիների կազմում անցկացրել է 107 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։