«Բարսելոնան» Լա Լիգայի երրորդ չեմպիոնն է, որը ավելի շատ միավորներ է վաստակել դրսում, քան տանը

Լա Լիգայի 38-րդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» 3-0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

Իսպանիայի չեմպիոնը նախատեսվածից շուտ հռչակված «Բարսելոնան» 2024/25 մրցաշրջանն ավարտեց 88 միավորով, որից 43-ը վաստակեց տանը, իսկ 45-ը՝ արտագնա խաղերում։

Սա Լա Լիգայի պատմության մեջ ընդամենը երրորդ դեպքն է, երբ թիմը տիտղոսը նվաճել է՝ ավելի շատ միավորներ վաստակելով արտագնա խաղերում, քան տանը։

«Ատլետիկո Մադրիդը» նույնպես նման արդյունքի հասավ 1995/96 մրցաշրջանում, իսկ «Ռեալ Մադրիդը»՝ 2016/17 մրցաշրջանում։