Մադրիդի «Ռեալը» մոտ է «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կարերասին ձեռք բերելուն, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը պլանավորում է գործարքն ավարտել այս շաբաթ։ Ակումբը ցանկանում է, որ պաշտպանը միանա թիմին մինչև հունիսի 15-ին մեկնարկող Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։ Ֆուտբոլիստն ինքը արդեն համաձայնություն է տվել տրանսֆերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լիսաբոնյան ակումբը Կարերասի տրանսֆերի համար պահանջել է 50 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կարերասը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 28 միլիոն եվրո։