«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հաղորդում է I News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան մտադիր է հանդիպել անգլիական ակումբի ղեկավարության հետ՝ 20-ամյա արգենտինացու հնարավոր տրանսֆերի հարցով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ թիմում իր դերի հետ կապված դժգոհության պատճառով։
Գարնաչոն այս մրցաշրջանում անցկացրել է 58 խաղ, խփել 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։