«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարող է վերադառնալ «Արսենալ»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է վերադարձնել 32-ամյա արգենտինացուն, որը «զինագործների» կազմում հանդես է եկել 2012-ից 2020 թվականներին, եթե դարպասապահ Դավիդ Ռայան տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։
Մարտինեսը «Արսենալի» ակադեմիայի սան է։ 2024/25 մրցաշրջանում Մարտինեսը մասնակցել է 53 հանդիպման, բաց է թողել 61 գոլ և 16 անգամ անառիկ պահել դարպասը։