«Չելսիի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիների ղեկավարությունը կշարունակի բանակցություններ վարել 23-ամյա էկվադորցու հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, քանի որ նրան տեսնում է որպես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի։
2024/25 մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 44 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։