«Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին պայքար է մղելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսին ձեռք բերելու համար։
Footmercato-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հույս ուներ, որ Չեմպիոնների Լիգա հասնելը կհամոզի Վիկտոր Գյոկերեսին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն Ռուբեն Ամորիմի թիմը Եվրոպա Լիգայի եզրափակչում պարտվեց «Թոթենհեմին» և մնաց առանց եվրոպական մրցաշարերի ուղեգրի։
Նշվում է, որ «Արսենալը» հիմա շատ ավելի մեծ հնարավորություններ ունի ֆուտբոլիստի համար պայքարում։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 15-րդ տեղը՝ վաստակած 42 միավորով։
Ֆուտբոլիստի տրասնֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։