«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ ակումբը աշխատում է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ, ով հունիսին կհեռանա «Մանչեսթեր Սիթիից», երբ նրա պայմանագիրը լրանա։
«Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել Կևին Դե Բրույնեի հետ։ Մեզ անհրաժեշտ է նրա համաձայնությունը դրա համար», – Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Il Mattino-ն։
2024/25 մրցաշրջանում 33-ամյա Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ խփելով 6 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։