«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի վերջին՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղից (2-0) հետո դիմել է «Օլդ Թրաֆորդում» գտնվող երկրպագուներին և ներողություն խնդրել անհաջող մրցաշրջանի համար։
«Ես ուզում եմ ներողություն խնդրել այս մրցաշրջանի համար, գիտեմ, որ դուք շատ հիասթափված եք ինձնից և թիմից։ Հիմա մենք պետք է ընտրություն կատարենք, թե չէ կմնանք անցյալում։ Այս մրցաշրջանն ավարտվեց։
Եվ հիմա մենք կամ պայքարում ենք միմյանց դեմ, կամ միասին ենք մնում և շարժվում առաջ։ Վեց ամիս առաջ ես ասացի, որ փոթորիկ է սպասվում։ Այսօր, այս աղետալի մրցաշրջանից հետո, ուզում եմ ձեզ ասել, որ լավ օրեր են գալու», – Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
ԱՊԼ-ի 38 տուրից հետո թիմը վաստակեց 42 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղը։ Սա ակումբի վատագույն արդյունքն է վերջին 51 տարվա ընթացքում։