«Գալաթասարայը» լուրջ առաջարկ է արել «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի համար։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Գալաթասարայը» 29-ամյա գերմանացուն առաջարկել է պայմանագիր՝ մրցաշրջանի ընթացքում 10 միլիոն եվրո աշխատավարձով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սանեն առաջարկներ ունի նաև «Նապոլիից» և Պրեմիեր Լիգայի ակումբներից։
Նշվում է, որ «Բավարիան» դեռևս հույս ունի երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ։
Այս մրցաշրջանում Սանեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է հունիսի 30-ին։