Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, ով նախկինում հայտարարել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին, համաձայնել է տեղափոխվել իտալական «Նապոլի»։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» մտադիր է փորձել համաձայնության գալ հաջորդ շաբաթվա սկզբին՝ 33-ամյա կիսապաշտպանի «Մանչեսթեր Սիթիի» կազմում վերջին խաղից անմիջապես հետո։ Նշվում է, որ կողմերի միջև համաձայնեցվել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսում է 27 միլիոն եվրո աշխատավարձ երեք տարվա ընթացքում։
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն «Քաղաքայինների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, խփել վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։