Ռուբեն Ամորիմը արձագանքել է Բրունո Ֆերնանդեշի՝ ՄՅՈՒ-ից հնարավոր հեռանալու մասին լուրերին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի ավագ և կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի՝ ակումբից հնարավոր հեռանալու մասին։

«Կարևոր է, որ Բրունո Ֆերնանդեշը տեսնի, որ մենք ակումբում շատ ենք փոխվում։ Վարքագիծը, ամենօրյա կազմակերպվածությունը, մարզումների տեմպը։ Եթե նա տեսնի, որ մենք դա անում ենք բոլոր մակարդակներում, ապա կցանկանա մնալ այս ակումբում։ Նրան դուր է գալիս այս ակումբը։

Սա ամենակարևորն է, ոչ թե Չեմպիոնների Լիգան։ Նա ցանկանում է հաղթել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Բրունոյի մարզումներն ու վարքագիծը բարձրակարգ են։ Այստեղ բոլորը պետք է նույնը անեն։ Նա այստեղ կլինի դրա համար», – Ամորիմի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» պատրաստ է Ֆերնանդեսին շաբաթական վճարել 700,000 ֆունտ ստեռլինգ (833,000 եվրո):

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։