«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ աստղային ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցում

Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան «Բարսելոնայում» կրկին հարցականի տակ է։

Relevo-ի տվյալներով՝ հոլանդացի կիսապաշտպանը կարող է լքել ակումբը այս ամռանը, քանի որ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Դե Յոնգի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը փորձել է երկարաձգել պայմանագիրը՝ խուսափելու համար այն իրավիճակից, երբ ֆուտբոլիստը կարող է անվճար հեռանալ հաջորդ մրցաշրջանի ավարտին։ Սակայն ֆուտբոլիստի հետ դեռևս հնարավոր չէ համաձայնության գալ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։