Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում «Լեգանեսը» 3-0 հաշվով ջախջախեց «Վալյադոլիդին», բայց միևնույն է դարձավ երրորդ թիմը, որը դուրս մնաց Լա Լիգայից։
Իսպանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում իր տեղը պահպանելու համար «Լեգանեսին», բացի հաղթանակից, անհրաժեշտ էր, որ զուգահեռաբար ընթացող խաղում «Էսպանյոլը» կա՛մ պարտվեր «Լաս Պալմասին», կա՛մ գոնե ոչ-ոքի խաղար։ «Էսպանյոլը», սակայն վստահ հաղթանակ տարավ 2-0 հաշվով։
Այսպիսով, «Լեգանեսը» 38 տուրից հետո ունի 40 միավոր և Լա Լիգայում հայտնվելուց մեկ տարի անց նորից վերադառնում է Սեգունդա։
Ավելի վաղ Իսպանիայի բարձրագույն լիգայից ժամկետից շուտ դուրս մնացին «Վալյադոլիդը» (16 միավոր), որը զբաղեցրեց 20-րդ տեղը, և «Լաս Պալմասը» (32 միավոր), որը զբաղեցրեց նախավերջին՝ 19-րդ տեղը։