«Ատլետիկոն» կասկածներ չունի Խուլիան Ալվարեսի վերաբերյալ

«Ատլետիկոն» կասկած չունի, որ հարձակվող Խուլիան Ալվարեսը կմնա ակումբում, չնայած «Բարսելոնայի» և այլ եվրոպական գրանդների կողմից արգենտինացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալվարեսը նույնպես չի քննարկում «Ատլետիկոյի» ճամբարը լքելու տարբերակը։ «Ատլետիկոն» կարծում է, որ 25-ամյա հարձակվողը ունակ է նոր դարաշրջան սկսել մադրիդյան ակումբում։

Արգենտինացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, խփել 29 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։