Ֆեդերիկո Վալվերդեն վնասվածք է ստացել

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն բուժզննում է անցել Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղից հետո (2-0)։

26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը։

Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունում՝ «Ալ-Հիլալի» դեմ։