Հայտնի է Ռուբեն Ամորիմի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում»

Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը որոշում է կայացրել «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի վերաբերյալ, հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 40-ամյա մարզիչը մնում է թիմի հետ։ Նա արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստներին այս մասին։ Հիշեցնենք, որ Ամորիմը «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերին։ Կողմերի միջև պայմանագիրը լրանում է 2027 թվականի ամռանը։

Այս շաբաթ Եվրոպա լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 1-0 հաշվով պարտություն կրեց «Թոթենհեմից»։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում մանկունիանցիները զբաղեցնում են ընդամենը 16-րդ տեղը։