Անգլիայի հավաքականի և «Քրիսթալ Փելասի» թևային հարձակվող Էբերեչի Էզեն հնարավորություն ունի կարիերան Բունդեսլիգայում շարունակելու, հաղորդում է The Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողական կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Գերմանիայի չեմպիոնը Էզեին դիտարկում է որպես Ֆլորիան Վիրցի այլընտրանք, որին ձեռք կբերեի «Լիվերպուլը»։
2024/2025 մրցաշրջանում Էբերեչին անցկացրել է 42 խաղ, խփել 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
Էզեի և «Արծիվների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի փորձագետները նրա շուկայական արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո։