«Միլանի» կիսապաշտպանը անգլիական գրանդում կարիերան շարունակելու տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթին» ակտիվորեն աշխատում է «Միլանի» կիսապաշտպան Տիյանի Ռեյնդերսի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքայինները» արդեն համոզել են հոլանդացուն անձամբ. մնում է միայն համաձայնեցնել տրանսֆերի պայմանները «ռոսոներիների» հետ։

Tuttomercatoweb-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ավարտին հասցնել 26-ամյա խաղացողի տրանսֆերը մինչև ակումբային աշխարհի առաջնության մեկնարկը։ Մրցաշարը կմեկնարկի հունիսի կեսերին։

Transfermarkt-ը Տիյանի Ռեյնդերսի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո, սակայն «Միլանը» իր աստղի համար ավելի մեծ գումար է պահանջում։ Կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում անցկացրած 54 խաղում խփել է 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։