Իտալական «Միլանը» հիասթափեցնող մրցաշրջան է անցկացրել՝ վերջերս պարտվելով Իտալիայի գավաթի եզրափակչում և Սերիա A-ում զբաղեցնելով ընդամենը իններորդ տեղը։
«Մոնցայի» դեմ առաջնության վերջին խաղի նախօրեին «Միլանի» երկրպագուների «Curva Sud» խումբը հաղորդագրություն է տարածել, որում իրենց դժգոհությունն է հայտնել Զլատան Իբրահիմովիչից։
«Զլատան, որքան էլ մենք սիրեցինք քեզ որպես ֆուտբոլիստ, դու նույնքան տհաճ ես որպես խորհրդական։ Դու ես մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է Միլանի հետ», – ասվում է համայնքի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Միլանը Իտալիայի չեմպիոն է դարձել 2022 թվականին։