Խվիչա Կվարացխելիան՝ միաժամանակ Իտալիայի և Ֆրանսիայի չեմպիոն

«Նապոլին» Իտալիայի առաջնության վերջին տուրում 2֊0 հաշվով հաղթանակ տարավ «Կալյարիի» դեմ և նվաճեց 2024/25 մրցաշրջանի Սկուդետոն։

Այս հաղթանակը յուրահատուկ նշանակություն ունեցավ թիմի նախկին ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի համար, քանի որ նա այս մրցաշրջանում երկու ազգային լիգայի տիտղոս է նվաճել․ «Նապոլիում» (17 խաղ, 5 գոլ, 3 գոլային փոխանցում), իսկ ձմռանը տեղափոխվելով Ֆրանսիա՝ ՊՍԺ-ում։

Հիշեցնենք, որ Խվիչան կարող է այս մրցաշրջանում նաև առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը, եթե մայիսի 31-ին ՊՍԺ–ն Սերա Ա-ի չեմպիոն «Ինտերի» դեմ հաղթանակ տանի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում։