🎥 Էդուարդ Սպերցյանը բարձրացրել է «Կրասնոդարի» հետ նվաճած գավաթը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Կրասնոդարը» վստահ հաղթանակով նվաճեց իր առաջին չեմպիոնական տիտղոսը՝ սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության հասնելով Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ։

Խաղից հետո Էդուարդ Սպերցյանն, ով գոլային փոխանցման և գոլի հեղինակ է դարձել, բարձրացրել է իր թիմի առաջին տիտղոսը, որպես թիմի ավագ։