Ալեխանդրո Գարնաչոն կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն կլքի թիմը։ Այս մասին հայտնել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը Գարնաչոյին հորդորել է նոր ակումբ փնտրել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» արդեն բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Գարնաչոյի տրանսֆերի շուրջ։

Աղբյուրը պնդում է, որ «Կարմիր սատանաները» պատրաստ են բաց թողնել իրենց խաղացողին 35-48 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում Գարնաչոն անցկացրած 58 խաղում խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Կիսապաշտպանի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։