Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, թե ում կցանկանար տեսնել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն վերջերս խոսել է ակումբի հետաքրքրության մասին Պրեմիեր լիգայի այնպիսի խաղացողների նկատմամբ, ինչպիսիք են «Լիվերպուլի» Լուիս Դիասը և «Մանչեսթեր Յունայթեդի» Մարկուս Ռեշֆորդը։

Այս մասին իր կարծիքով է կսիվել Հանս-Դիտեր Ֆլիկը։

«Ես չեմ ուզում խոսել այն խաղացողների մասին, ովքեր մեր թիմում չեն։ Բայց նրանք երկուսն էլ հիանալի են, ինձ դուր են գալիս։ Նրանք ֆանտաստիկ խաղացողներ են», – մամուլի ասուլիսում ասել է Ֆլիկը։

«Բարսելոնան» առջևում ունի Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղ՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Թիմերը կխաղան կիրակի՝ մայիսի 25-ին։