Գործարքը գրեթե համաձայնեցված է. Ֆլորիան Վիրցը տեղափոխվում է ԱՊԼ

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը պայմանագիր է կնքել անգլիական «Լիվերպուլի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի կողմը անգլիական ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի բոլոր անձնական մանրամասները, որից հետո կնքվել է գրավոր համաձայնագիրը։

Ակումբների միջև այժմ ուղիղ բանակցություններ են ընթանում ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

Նշում է, որ «Բայերը» նույնպես պատրաստվում է արագ ավարտել տրանսֆերը, իսկ պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ։ Ակումբը չի ցանկանում հետաձգել տրանսֆերը, քանի որ Վիրցը հստակ ցանկություն է հայտնել տեղափոխվել «Լիվերպուլ»։

Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո: